Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպական խորհրդարանը խստացնում է Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը

14:36, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
Եվրոպական խորհրդարանը խստացնում է Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը

Եվրոպական խորհրդարանը զեկույց է հաստատել, որով առաջարկվում է խստացնել Ռուսաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը: Կողմ է քվեարկել 494, դեմ՝ 103 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 72-ը: Փաստաթուղթը պատրաստել է Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը: Նա կոչ է արել ընդլայնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները և մտածել եվրոպական պաշտպանական ներուժի ամրապնդման մասին: Ըստ նրա՝ անհրաժեշտ է նաև մշակել ռազմավարություն` նվազագույնի հասցնելու ԵՄ կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից և մետաղների մատակարարումներից, ինչպես նաև պատրաստվել խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկման գործընթացին:

4499 | 0
Facebook