Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՀԱՊԿ-ը Տաջիկստանում լայնածավալ զորավարժություններ կանցկացնի». Զաս

13:12, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
«ՀԱՊԿ-ը Տաջիկստանում լայնածավալ զորավարժություններ կանցկացնի». Զաս

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ մեկ ամսից՝ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին, կմեկնարկեն կազմակերպության հավաքական ուժերի լայնածավալ զորավարժությունները: «Կազմակերպությունը մշակել է միջոցառումներ, որոնք միտված են Տաջիկստանի անվտանգության ապահովմանը՝ սահմանային իրավիճակի սրման դեպքում»,- հայտարարել է Զասը՝ ՀԱՊԿ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

4814 | 0
Facebook