Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան կհամագործակցեն ռազմական ոլորտում

12:06, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան կհամագործակցեն ռազմական ոլորտում

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան անվտանգության ոլորտում համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել: Գործընկերությունը ստացել է AUKUS անվանումը: Այն իր գործունեությունը կծավալի Ասիա-Խաղաղօվկիաոսյան տարածաշրջանում: Այս մասին համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ առցանց համաժողովի ժամանակ: «Մենք բոլորս ընդունում ենք երկարաժամկետ հեռանկարում խաղաղություն և կայունություն հաստատելու անհրաժեշտությունը՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասել է Բայդենը:

Նշվում է, որ արևմտյան դաշնակիցներն այսկերպ ցանկանում են հակազդել ռազմական և տեխնոլոգիական ոլորտներում Չինաստանի ազդեցության աճին:

9311 | 0
Facebook