Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանն ամեն օր խնդիր է ստեղծում մեզ համար, իսկ նիկոլական գործիքներն ասում են՝ մենք խաղաղությամբ կհաղթենք»․ Ն․ Հոխիկյան

19:48, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանն ամեն օր խնդիր է ստեղծում մեզ համար, իսկ նիկոլական գործիքներն ասում են՝ մենք խաղաղությամբ կհաղթենք»․ Ն․ Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Հոգեբուժական բառապաշարում կա Մազոխիզմ տերմինը, երբ հիվանդի մոտ հաճույքի զգացում է առաջանում տանջանքների և ստորացման ենթարկվելու դեպքում։ Տերմինի հեղինակը ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխն է։
     Հիմա հայաստանյան իշխանական բուրգի և նրանց սպասարկող գործիքների պահվածքը իսկական Մազոխիզմի ախտորոշում է։
     Ադրբեջանն ամեն օր մի խնդիր է ստեղծում մեզ համար, ամեն օր քաղաքական, ռազմական անվտանգային համակարգերի ու ազգային արժանապատվության առումով ստորացնում է մեզ, իսկ նիկոլական գործիքներն ասում են՝ մենք խաղաղությամբ կհաղթենք... Հարց՝ քեզ խաղաղություն ո՞վ է տալիս, որ դրանով հաղթես։ Իսրայելի երբեմնի վարչապետ Գոլդա Մեիրն ասել է. «Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»:
     Որ ՀՀ բարձրագույն իշխանությունը գործարքի մեջ է Թուրքիայի հետ, ես կասկած չունեմ, բայց թե ինչպես են հասցրել նիկոլիզմին սպասարկող միջակ չինովնիկական և լրագրողափորձագիտական դաշտին մազոխիստական ներարկումներ անել, դժվար է հասկանալ»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
3132 | 6
Facebook