Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը ռազմական ամենամեծ վտանգն է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար». Սմիթ

09:48, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
«Ռուսաստանը ռազմական ամենամեծ վտանգն է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար». Սմիթ

Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի թեկնածու Ջուլիաննա Սմիթը Ռուսաստանը համարում է ՆԱՏՕ-ի համար ռազմական հիմնական վտանգը մոտակա 10 տարում: Այս մասին նա ասել է Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ: «Ռուսաստանն աշխարհաքաղաքական և ռազմական ամենամեծ վտանգն է ներկայացնում Եվրոատլանտյան տարածաշրջանի և ՆԱՏՕ-ի համար և դա կշարունակվի առաջիկա 10 տարվա ընթացքում»,- ընդգծել է Սմիթը: Նա նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին 2014 թվականից հաջողվել է ամրապնդել իր դիրքերը՝ Մոսկվային դիմակայելու հարցում, սակայն դեռ շատ անելիքներ կան:

4946 | 0
Facebook