Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արարատ Միրզոյանի բացատրությունն ԱԳՆ-ում ծիծաղ էր հարուցել. «Հրապարակ»

09:12, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
Արարատ Միրզոյանի բացատրությունն ԱԳՆ-ում ծիծաղ էր հարուցել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների ու ԱԽ քարտուղարների համատեղ նիստին երեկ Հայաստանից մասնակցում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Եթե Պնախարար Արշակ Կարապետյանը մի քանի օր է՝ Ռուսաստանում է և մեր սահմանային լարվածության հարցերով այնպիսի կարևոր բանակցությունների մեջ է, որ անգամ մոր մահը չի ստիպել նրան՝ հրատապ վերադառնալ, ապա անհասկանալի է Արարատ Միրզոյանի բացակայությունն այս միջոցառումներից։ Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակը լրագրողներին փոխանցել էր, թե Միրզոյանն օդանավի անսարքության պատճառով չի մեկնել Դուշանբե։ Այս բացատրությունն ԱԳՆ-ում ծիծաղ էր հարուցել՝ այն որակում էին փնթի և անհիմն:

«Ի՞նչ օդանավով պետք է մեկներ՝ առաջին բորտո՞վ, իսկ Արմեն Գրիգորյանն ինչպե՞ս է մեկնել։ Նույնիսկ եթե օդանավը փչացած է, կարող էր օդանավ վարձել, սովորական չվերթով մեկնել»։ Իսկ թե որն է չմեկնելու իրական պատճառը, ենթադրում են. «Հավանաբար, ավելի կարևոր՝ եվրոպական պաշտոնյաների հետ հանդիպման օրակարգ ուներ, դրա համար չմեկնեց»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7507 | 1
Facebook