Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

«Ադրբեջանական մամուլը հրճվանքով մեջբերում է Նիկոլին և Ալենին». Գագիկ Համբարյան

23:30, չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանական մամուլը հրճվանքով մեջբերում է Նիկոլին և Ալենին». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական մամուլը հրճվանքով մեջբերում է Նիկոլին և Ալենին
     Ադրբեջանական մամուլն ակտիվորեն ցիտում է Նիկոլ Անհողի այսօր ԱԺ-ում արած այն «զառանցաքները», թե Որոտանը՝ Էյվազլին է և ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանցի վարորդների հետ կապված խնդիրները մեզ չի վերաբերվում...
     Ազերիական մամուլը մեծ ուրախությամբ նաև ընդունել է ԱԺ նաագահ Ալենի ադրբեջանամետ «գռմռոցներն» այն մասին, որ Հայաստանի ՄԻՊ-ի տվյալները՝ կապված Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետ՝ կեղծ են...
     Ստացվում է՝ Հայաստանի ղեկավարության հայտարարություն կոչված գործողությունները և արարքները համընկնում են Ադրբեջանի շահերի հետ, որի վառ ապացույցն է ալիևյան լրատվականների ակտիվ մեջբերումները Նիկոլից և Ալենից, որոնք ամբողջովին համընկնում են Բաքվի շահերի հետ... Չի բացառվում, որ Նիկոլի և Ալենի այս հայտարարություն կոչվածները Բաքուն օգտագործի մեր դեմ միջազգային ատյաններում և կազմակերպություններում կեղծիքներ տարածելու մեջ...
     Ընդամենը մեկ տարի առաջ որոշ քայլիստներ լկտիաբար մեղադրում էին ընդդիմությանն ադրբեջանական մամուլում ցիտվելու համար...: Այ՛ դավաճան տականքներ, բա հիմա ի՞նչ կասեք, երբ ձեր պարագլուխները դարձել են Ալիևի գրպանային հայատյաց մամուլի ամենամեջբերվող հերոսները, որոնց մտքի գոհարները համընկում են Ադրբեջանի ազգային շահերի հետ...»:

| | |
8449 | 4
Facebook