Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Իրադարձություններ

«Ես, գուցե, ՀՀ ամենադժգոհ քաղաքացին եմ». Փաշինյանը՝ անհետ կորածների որոնման մասին

20:36, չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
«Ես, գուցե, ՀՀ ամենադժգոհ քաղաքացին եմ». Փաշինյանը՝ անհետ կորածների որոնման մասին

«Արվում է ամեն հնարավորը` անհայտ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
     «Գործնականում ՀՀ որևէ պաշտոնյա որևէ հանդիպում չի ունենում, որի առանցքում չլինի գերիների վերադարձի ու անհետ կորածների հարցը` սկսած խորհրդարանական հարթակներից, ավարտած կառավարության հարթակներով»,– ասաց Փաշինյանը:
     Ինչ վերաբերում է այդ աշխատանքի արդյունքին, վարչապետը շեշտեց, որ այն գոհացուցիչ չէ, «քանի դեռ բոլորը վերադարձված չեն». «Ես էլ եմ ՀՀ քաղաքացի, և այդ առումով, գուցե, ՀՀ ամենադժգոհ քաղաքացին եմ` մեր ձեռք բերած արդյունքների վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը։

| | |
2459 | 2
Facebook