Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Իրադարձություններ

«Թուրքիայի հետ հարաբերությունների դեպքում երաշխավորո՞ւմ եք, որ կարմիր գծերը չեն հատվի». Աղվան Վարդանյանը՝ Կառավարությանը

20:00, չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
«Թուրքիայի հետ հարաբերությունների դեպքում երաշխավորո՞ւմ եք, որ կարմիր գծերը չեն հատվի». Աղվան Վարդանյանը՝ Կառավարությանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց իշխանությունից, թե Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելիս իշխանությունները երաշխավորո՞ւմ են, որ կարմիր գծերը չեն հատվի:

Հարցին ի պատասխան Կառավարության կողմից հայտնեցին, որ ընդդիմադիր պատգամավորը հարցը գրավոր ներկայացնի:

Վարդանյանը ցանկացավ արձագանքել, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ օրենքով սահմանաված չէ այդ դեպքում արձագանքել:

«Գրավոր կդիմեք, Ձեզ կառավարությունը գրավոր կպատասխանի»,- եզրափակեց Սիմոնյանը:

| | |
1332 | 1
Facebook