Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Իրադարձություններ

«Լաչինի նոր ճանապարհի կառուցման բանակցություններին Հայաստանը չի մասնակցում». Փաշինյան

19:18, չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
«Լաչինի նոր ճանապարհի կառուցման բանակցություններին Հայաստանը չի մասնակցում». Փաշինյան

Եռակողմ հայտարարությամբ նախատեսված` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքով նոր ճանապարհի կառուցման շուրջ բանակցություններին ՀՀ կառավարությունը ներկա պահին չի մասնակցում։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այդ հարցի շուրջ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել միայն ԼՂ իշխանությունների ու խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
     «Մեր մասնագետները X պահից կմիանան, կձևակերպվի կոնկրետ առաջարկ։ Այդ առաջարկները կքննարկվեն և նշված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ։ Բնականաբար, այդ քննարկումների ընթացքում կարվի առավելագույնը, որ Արցախի ժողովրդի և ՀՀ–ի շահերն առավելագույնս պաշտպանվեն այդ համատեքստում»,- ասաց Փաշինյանը։

| | |
3965 | 1
Facebook