Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օկուպացված Շուշիում ռազմական շքերթ է անցկացվել

18:18, չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
Օկուպացված Շուշիում ռազմական շքերթ է անցկացվել

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում ռազմական շքերթ է անցկացվել: Այս ֆոնին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը. «Հպարտության պահեր: Սեպտեմբերի 15-ին Շուշիում տոնում ենք հայ-բոլշևիկյան օկուպացիայից Բաքվի ազատագրման 103-րդ տարելիցը: Մենք հպարտ ենք մեր ազգային բանակով»,- գրել է Մաֆթուն Աբբասովը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայերից և բոլշևիկներից ազատագրման պատվին շքերթ էր անցկացվել նաև Բաքվում: Ինչպես հայտնի է, 1918թ. սեպտեմբերի 15-ին սկսվել են Բաքվի հայ բնակչության համատարած ջարդերը:

Օկուպացված Շուշիում ռազմական շքերթ է անցկացվել
7908 | 3
Facebook