Խնդրում ենք սպասել...

Համացանց

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

16:42, չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել սոցիալական աջակցության նոր միջոցառում՝ 2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների համար։
     Աջակցությունը կտրամադրվի ամսական պարբերականությամբ` 2021 թ. սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների համար:
     Միջոցառմանը դիմելու ընթացակարգի, աջակցության չափի, շահառուների շրջանակի և այլ մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

6735 | 1
Facebook