Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵՄ-ն հավելյալ 100 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Աֆղանստանին». Լյաեն

17:48, չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
«ԵՄ-ն հավելյալ 100 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Աֆղանստանին». Լյաեն

Եվրամիությունը կավելացնի Աֆղանստանին հատկացվող մարդասիրական օգնության չափը՝ հավելյալ տրամադրելով 100 միլիոն եվրո: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին Եվրախորհրդարանի հերթական նիստի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլկա ֆոն դեր Լյաենը: «Մենք աջակցում ենք աֆղանցի ժողովրդին: Պետք է հնարավոր ամեն բան անենք՝ հումանիտար ճգնաժամից խուսափելու համար: Դրա համար կավելացնենք մարդասիրական մեր օգնության չափը՝ որպես աջակցության ավելի լայն փաթեթի մի մաս»,- ասել Լյաենը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ Ժնևում նախարարական կոնֆերանսի մասնակիցները խոստացել են ավելի քան 1 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել աֆղանցի ժողովրդին:

7522 | 0
Facebook