Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Միջազգային

«Հայաստանից միակ մասնակիցը ՌԴ դեսպանատան շենքի վրա ձվերով գրոհի մասնակից Արմեն Գրիգորյանն է». Էդգար Ղազարյան

12:18, չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
«Հայաստանից միակ մասնակիցը ՌԴ դեսպանատան շենքի վրա ձվերով գրոհի մասնակից Արմեն Գրիգորյանն է». Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես լուսանկար է հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։ Հայաստանից միակ մասնակիցը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ձվերով գրոհի մասնակից ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ ՀԱՊԿ-ի հանդեպ նման ցուցադրական արհամարհանք ցուցաբերած երկիրը ՀԱՊԿ-ի այն միակ անդամն է, որն իր երկրի և ՀԱՊԿ-ի պատմության մեջ առաջին անգամ դիմել է այդ կազմակերպությանն աջակցության խնդրանքով և կառավարության գործունեության ծրագրով ապավինում է այդ կազմակերպությանը` իր իսկ սահմանների պաշտպանության և անվտանգության կազմակերպման հարցում»:

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
| | |
3051 | 2
Facebook