Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Թերթերի տեսություն

Ռազմիկ Թևոնյանն «ինադ» է ընկել ու ազատման դիմում գրել․ «Հրապարակ»

09:37, չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
Ռազմիկ Թևոնյանն «ինադ» է ընկել ու ազատման դիմում գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմիկ Թևոնյանի՝ Արարատի մարզպետի պաշտոնից հրաժարվելու բազում պատճառներ շրջանառվեցին, որ նա պատրաստվում է ոչ միայն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, այլև ողջ պրոցեսը համակարգել` ընտրություններին առաջադրելով բացառապես իր մարդկանց, որոնցից մի քանիսը «հարուստ» քաղաքական անցյալ ունի, ուստիև մերժվել է կուսակցության կողմից, ինքն էլ «ինադ» է ընկել, ազատման դիմում գրել։

Ի դեպ, նրա դիմումը դեռ չի ստորագրվել վարչապետի կողմից, մարզպետարանի պաշտոնական կայքում էլ մարզպետը դեռ Թևոնյանն է։ Թիմում հույս ունեն, որ նա հետ կվերցնի դիմումը՝ հատկապես որ այն կապում են Տիգրանաշենի հանձնման և այլ անվտանգային հարցերի հետ։

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, առաջիկայում մարզում տեղի ունենալիք խոշորացման գործընթացով 4 խոշոր համայնք է ձևավորվելու՝ Մասիսի, Արտաշատի, Վեդիի և Արարատի։ Կուսակցության հետ կոնֆլիկտը հատկապես առաջացել է Մասիսի թեկնածուի պատճառով․ Թևոնյանն այստեղ առաջարկել է Սայեն Հայրապետյանի` Մասիսի Սայադի թեկնածությունը, որն այժմ ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավարն է, 2000-ականներին ՀՀԿ-ի համակիրն է եղել, իսկ 2012 և 2017 թթ․ աշխատել է ԲՀԿ-ի համար, 17-ին նույնիսկ ԲՀԿ ռեյտինգային ցուցակում էր:

Նրա անունը շոշափվել է աղմկահարույց պատմություններում։ 2018-ից հետո նա արագ կողմնորոշվեց և մտերմացավ Թևոնյանի հետ։ Սակայն Թևոնյանին փոխարինողների անուններ էլ են շրջանառվում՝ ի դեմս փոխմարզպետ, նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանի և ՔՊ Արտաշատի կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանի: Վերջինիս նաև որպես Արտաշատի խոշորացված համայնքի թեկնածու են դիտարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

| | |
2256 | 0
Facebook