Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Հարցազրույցներ

«Ադրբեջանի հետևում այսօր նաև ՌԴ-ն է կանգնած». Հրանուշ Խառատյան

00:30, չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանի հետևում այսօր նաև ՌԴ-ն է կանգնած». Հրանուշ Խառատյան

«Անընդհատ մենք ասում ենք՝ Ադրբեջանի հետևում Թուրքիան է կանգնած։ Ես, այո, համաձայն եմ, Ադրբեջանի հետևում այսօր նաև ՌԴ-ն է կանգնած, որի համար շատ կարևոր են Ադրբեջանի ռեսուրսները, և Ադրբեջանը, որն այո, այն բուֆերն է, որը ՌԴ-ի համար դեպի Մերձավոր Արևելք և դեպի Թուրքիա լրացուցիչ հնարավորություններ են»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է ա

զգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը։

Նրա խոսքով՝ մենք ինիքնիշխանության կորուստ ենք ունենում՝ որպես պետություն:

Խոսելով Ադրբեջանի կորուստների և ձեռքբերումների մասին՝ ազգագրագետն ասել է. «Այնպես չէ, որ Ադրբեջանը շատ շահում է այս հարաբերություններից կամ միշտ շահում է։ Այլ խնդիր է՝ ինչպես ենք մենք գնահատում։ Իհարկե, շահել է հենց առաջին համաշխարհային պատերազմից հետո Ադրբեջանը՝ այստեղ Նախիջևանի և Արցախի հաշվին, և ոչ միայն․ Ելիզավետպոլի նահանգի վերաձևավորումն առհասարակ մենք քիչ ենք քննարկում՝ գոնե ընկալելու և հասկանալու համար։ Ինքը հաշվում է իր կորուստներն ու ձեռքբերումները, մենք չենք տեսնում մեր ձեռքբերումը, մենք հաշվում ենք մեր կորուստները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ադրբեջանի հետևում այսօր նաև ՌԴ-ն է կանգնած». Հրանուշ Խառատյան
| | |
2507 | 1
Facebook