Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

««Ֆիզգորոդոկ»-ում պարտադրում ենք հարգել քաղաքացուն, որին կոչեցին «հպարտ»». Սեդա Գրիգորյան

23:12, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
««Ֆիզգորոդոկ»-ում պարտադրում ենք հարգել քաղաքացուն, որին կոչեցին «հպարտ»». Սեդա Գրիգորյան

«Ֆիզգորոդոկ»-ի բնակիչ Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ֆիզգորոդոկ»-ը մի շենքի խնդիր չի, այն նույնիսկ էն տասնյակ ծառերի խնդիրը չի, որոնք արդեն էլ չկան:
     «Ֆիզգորոդոկ»-ում կոտրվում է ոչ միայն «Ռատկոյի» հորինած նկուղի միֆը, այնտեղ կոտրվում են շատ միֆեր, որոնց հավատացինք 2018-ին:
     «Ֆիզգորոդոկ»-ում պարտադրում ենք հարգել քաղաքացուն, որին կոչեցին «հպարտ», որին ասեցին՝ «վարչապետը դու ես» ու մենակ գցեցին թշնամու առաջ` թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամու:
     «Ֆիզգորոդոկ»-ում փշրվում են բոլոր հոգով ծախվածների հույսերը, թե կարող են լկտիաբար տիրանալ մեր ազատությանն ու իրավունքներին կամ իրենց լռությամբ պաշտպանել մեր ազատության խեղդումը
     «Ֆիզգորոդոկ»-ի ֆիլտրով անցնում են շատ քչերը, ու էդ քչերի հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու` պետությունը ոտքի կանգնեցնելու»:

Աղբյուրը` Սեդա Գրիգորյան
| | |
902 | 1
Facebook