Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մարդը խելագարվել է». թուրքերը ծաղրել են ՌԴ-ի հետ պատերազմի մասին Զելենսկու խոսքերը

22:42, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
«Մարդը խելագարվել է». թուրքերը ծաղրել են ՌԴ-ի հետ պատերազմի մասին Զելենսկու խոսքերը

Թուրքական «Հաբեր7» լրատվականի ընթերցողները թերահավատորեն են ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասին հայտարարությունը։ Օգտատերերը կարծում են, որ ուկրաինացի առաջնորդը «խելագարվել է»։ Ընթերցողներից մեկը նշել է, որ Զելենսկին նախկինում կատակերգու է եղել, ուստի նմանատիպ հայտարարություններից պետք չէ «վախենալ»։ Նրանք կոչ են արել Ուկրաինայի նախագահին՝ զերծ մնալ արևելյան հարևանի նկատմամբ ագրեսիվ գործողություններից։ «Կա՛նգ առ, պետք չէ, հակառակ դեպքում կկորցնես քո բոլոր հողերը՝ Ղրիմից հետո», - գրել է օգտատերերից մեկը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ իր երկրի համար Ռուսաստանի հետ լայնածավալ բախման հավանականություն կա։ Նրա խոսքերով, երկու պետությունների միջև պատերազմը կլինի «Մոսկվայի ամենամեծ սխալը»։

8493 | 0
Facebook