Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Իրադարձություններ

«Ես համամիտ եմ Վահան Հովհաննիսյանի հետ». Սերգեյ Բագրատյան

17:36, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
«Ես համամիտ եմ Վահան Հովհաննիսյանի հետ». Սերգեյ Բագրատյան

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ հայտարարությունների ժամին, անդրադառնալով վերջին օրերի՝ նախկինում ընտրությունների կեղծման-չկեղծման քննարկումներին, հիշեց ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանին. «Ասում էր՝ եթե ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, դատախազը, ոստիկանապետը, հայկական բանակը ձեզ չպաշտպանեն, (այդ ժամանակ ՀՀԿ-ն էր իշխանության), ձեզնից որևէ մեկը մեկ ձայն անգամ չէր ունենա ընտրություններում: Ես համամիտ եմ ընկեր Վահանի կարծիքի հետ ու դրանով իսկ փարիսեցիություն եմ համարում, երբ ակնհայտ ճշմարտությունները փորձում ենք տեղափոխել այլ հարթություն»:

Հիշեցնենք՝ 2013թ. իր այդ ելույթում Վահան Հովհաննիսյանը նաև շարունակել էր. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողովում չեք լինի, այլև կարտագաղթեք...»: Հովհաննիսյանն այդ խոսքերն ուղղել էր Արմեն Աշոտյանին, Հրայր Թովմասյանին, մի շարք այլ նախարարների և կառավարության անդամների:

| | |
2759 | 0
Facebook