Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զաքիր Հասանովը Թուրքիայում է

17:48, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
Զաքիր Հասանովը Թուրքիայում է

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թայիրովը՝ Թուրքիայի ազգային անվտանգության նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնել են Թուրքիա: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ղեկավարության և Թուրքիայի ռազմական ղեկավարության միջև: Նշվում է, որ նրանք կմասնակցեն նաև «Բազե ԹուրԱզ-2021» համատեղ թռիչքային-մարտավարական վարժանքների շրջանակում Քոնիայում անցկացվող միջոցառմանը:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում էր գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը, ով Անկարայում հանդիպում էր ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության ղեկավար Հուլուսի Աքարի և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ:

5296 | 0
Facebook