Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Փաշինյանն ընդունել է «Գազպրոմ»-ի նախագահ Միլլերին

16:42, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
Փաշինյանն ընդունել է «Գազպրոմ»-ի նախագահ Միլլերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Վարչապետը նշել է, որ «Գազպրոմ» ընկերությունն էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և Կառավարությունը կարևորում է փոխշահավետ գործակցության զարգացումը: Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Գազպրոմ» ԲԲԸ գործունեությունը մեր երկրում, ընկերության ներդրումային և սոցիալական ծրագրերը՝ վստահեցնելով, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները: Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, անդրադարձ է եղել «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի: Երկուստեք կարևորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանն ուղղված շարունակական ծրագրերը:

| | |
1670 | 0
Facebook