Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Մարդկանց չի հուզում, ասում են՝ թող պարսիկները մտածեն». Վահան Բաբայան

16:18, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
«Մարդկանց չի հուզում, ասում են՝ թող պարսիկները մտածեն». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը գրել է. «Կապիտուլյացիան շարունակվում է և կշարունակվի այնքան, քանի դեռ դրա հեղինակը ժողովրդի անունից բաներ է պայմանավորվում և իրագործում:
     Թվում էր սենսացիա կլինի Կապան-Գորիս ճանապարհին կատարվողը, բայց պարզվեց՝ չէ, մարդկանց դա չի հուզում, ասում են՝ «թող պարսիկները մտածեն»:
     Վաղը, որ իրենցից էլ թուրք ոստիկանը փող ուզի, կտան երևի:

Ստացվում է, որ ժողովրդի անունից հանդես եկողը ինչ ուզի կզիջի, ինչ տարածք ուզենա կտա, իսկ ժողովուրդը դա կների, կուրանա իր զավակների 30 տարվա պայքարը, կուրանա 30 տարվա իր ապրումներն ու քրտինքը, աշխատանքը ու կայուն և ամուր պետություն ունենալը, կուրանա 90-ականների հաղթանակը և իր հերոսներին:
     Ցավոտ լուծումները լավ էլ հանգիստ և ադապտացված տարավ ժողովուդը, պառլամենտում կառուցողական բանավեճ, փողոցում պայքար չկա, բոլորը գոհ և երջանիկ»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
| | |
2691 | 2
Facebook