Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանը ռազմական 3 դատախազություն է ստեղծել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում

18:30, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
Ադրբեջանը ռազմական 3 դատախազություն է ստեղծել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում

Ադրբեջանը, իր վերահսկողության տակ անցած տարածքներում, ռազմական երեք դատախազություն է ստեղծել: Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին այսօր ասել է Ադրբեջանի ռազմական դատախազության քննության վերահսկման բաժնի ղեկավար Մեհտի Հուսեյնզադեն: Նրա խոսքով՝ Ալիևի՝ ռազմական դատախազություններ ստեղծելու հրամանի համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 1-ից ստեղծվել են Կուբաթլուի (Սանասարի) և Քելբաջարի (Քարվաճառի) ռազմական դատախազությունները: Նշվում է, որ ռազմական դատախազություն է ստեղծվել նաև Աղդամի (Ակնայի) շրջանում:

4735 | 1
Facebook