Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վիրավորը գիշերը հիվանդանոց է տեղափոխվել». Ն. Կիրակոսյան

12:18, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
«Վիրավորը գիշերը հիվանդանոց է տեղափոխվել». Ն. Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապանի տարածաշրջանում զոհ և վիրավոր ունենք։ Դեպքը ՆՀ գյուղի սարերում է (Վարդանասար) եղել։ Ես դեռ հստակ ինֆորմացիա չունեմ, ճշտվում է։ Հետևեք թարմացման։
     Ճշտեցի, որ վիրավորը գիշերը արդեն հիվանդանոց է տեղափոխվել։
     Իսկ ըստ ՊՆ-ի հաղորդագրության, սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:
     Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:
     Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:

5108 | 0
Facebook