Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզնից գոմ են վարձակալել». Մանուկյանը՝ Ջհանգիրյանին

10:54, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
«Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզնից գոմ են վարձակալել». Մանուկյանը՝ Ջհանգիրյանին

«Որտեղի՞ց Ձեզ այն գումարը, որով Երևանի հայտնի թաղամասում առանձնատուն եք կառուցել և որի գինը նվազեցնելու համար այն գոմ անվանեցիք: Ձեր նշած այդ գոմում հիմա ՀՀ-ում Իրաքի դեսպանատունն է տեղակայված: Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզնից գոմ են վարձակալել»,- դիմելով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Ջհանգիրյանն ասաց, որ վարձակելել են ոչ թե իրենից, այլ՝ տղայից. «Նախորդ գումարման ԱԺ նիստում այդ հարցին մանրամասն պատասխանել եմ.... Գիտե՞ք՝ ինչու գոմ անվանեցի, որովհետև իմ տունը համեստ տուն է՝ հարևան ապարանքների համեմատ»,- հավելեց ԲԴԽ նախագահը:

9895 | 3
Facebook