Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Իրադարձություններ

«Ձեզ հետ ճշտելով են դատավորները վճիռներ կայացնում». Թովմասյանը՝ Ջհանգիրյանին

10:42, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
«Ձեզ հետ ճշտելով են դատավորները վճիռներ կայացնում». Թովմասյանը՝ Ջհանգիրյանին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամնավոր Թագուհի Թովմասյանը դիմելով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին՝ հարցրեց. «Ուզում եմ հետաքրքրվել այն մտահոգիչ տեղեկությունների մասին, որոնք պտտվում են Ձեր գործունեության վերաբերյալ: Այն, որ Դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային և որ Ձեզ հետ ճշտելով են դատավորներն սկսել վճիռներ կայացնել, ինչն անթույլատրելի է»:

«ԲԴԽ-ն դատական իշխանության բարձրագույն մարմինն է, ուստի ես ձեռնպահ կմնամ քաղաքական որևէ գնահատականներից, բայց Դուք կոնկրետ մեղադրանք եք հնչեցնում: ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, կազմված է 10 անդամից, որից 5-ը դատավոր են, 5-ը՝ իրավաբաններ, ու խորհրդի նախագահը որևէ առանձին լիազորությամբ օժտված չէ: ԲԴԽ-ն դատավարական որևէ գործառույթով օժտված չէ»,- ասաց Ջհանգիրյանը:

| | |
1175 | 0
Facebook