Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաշար Ասադը չնախատեսված այցով ժամանել է Մոսկվա

10:48, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
Բաշար Ասադը չնախատեսված այցով ժամանել է Մոսկվա

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չնախատեսված այցով մեկնել է Մոսկվա: Կրեմլում կայացել է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Պուտինը շնորհավորել է Ասադին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: ՌԴ ղեկավարը շեշտել է, որ Սիրիայում ահաբեկչության օջախներ են պահպանվում, ինչը ճնշում է՝ խաղաղ բնակչության նկատմամբ: Ասադն, իր հերթին, հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված քաղաքական գործընթացները դադարեցվել են, ինչին նպաստել են «որոշ պետությունների» քայքայիչ գործողությունները: Նա հիշեցրել է, որ մի շարք երկրներ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել, որոնք, ըստ նրա կարելի է «անմարդկային, հակապետական և հակալեգիտիմ» որակել:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ԵՄ երկրները մինչև 2022 թվականի հունիսի 1-ը երկարաձգել էին Սիրիայի ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների գործողության ժամկետը:

6204 | 1
Facebook