Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Միջազգային

Մեկնարկում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանը

09:42, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
Մեկնարկում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանը

Այսօր իր աշխատանքն է սկսում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանը, որի ավարտին՝ սեպտեմբերի 21-27-ը բարձր մակարդակի շաբաթ է հայտարարվել: Նախորդ տարի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով, նստաշրջանի բացումը տեղի էր ունեցել առցանց ռեժիմով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հաղորդվում է, որ բարձրաստիճան հյուրերի թիվը մեծ է լինելու: Վեհաժողովի նախագահի պարտականությունները կկատարի Մալդիվների ներկայացուցիչ Աբդուլլա Շահիդը, ով նաև այդ երկրի արտգործնախարարն է: Քննարկման առաջնային թեման է մնում Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի: Նշվում է, որ Նյու Յորք կժամանեն 83 երկրի առաջնորդներ:

| | |
1433 | 0
Facebook