Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Թերթերի տեսություն

Առուշանյանի մերձավորների դեմ արշավ է սկսվել. «Հրապարակ»

09:18, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
Առուշանյանի մերձավորների դեմ արշավ է սկսվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իրինա Յոլյանը շաբաթներ առաջ Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Օգոստոսի կեսերին փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը և Յոլյանը ձերբակալվեցին, սակայն վերջինիս չկալանավորեցին։ Ազատ արձակվելուց մի քանի օր անց Յոլյանն ազատման դիմում էր գրել: Գորիսում խոսում են, որ նրան սպառնացել են։ Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց, որ ազատման դիմում է գրել, քանի որ Առուշ Առուշանյանի լիազոր ներկայացուցիչն է և ուզում է լծվել այդ աշխատանքներին։ «Ուզում եմ կաշկանդված չլինել պաշտոնով և Սյունիքում առկա իրական խնդիրների մասին խոսել ավելի ազատ և անկաշկանդ»,- ասաց նա:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1241 | 0
Facebook