Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Թերթերի տեսություն

Գևորգ Փարսյանն ընտրություններին կմասնակցի Շանթ Հարությունյանի հետ. «Ժողովուրդ»

09:12, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
Գևորգ Փարսյանն ընտրություններին կմասնակցի Շանթ Հարությունյանի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաև գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Գործող համայնքապետը համագործակցելու է իր ազգական, «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ։ Փարսյանն ու Հարությունյանը զարմիկներ են։

Տեղեկությունը մեզ հետ զրույցում պաշտոնապես չհերքեց նաև Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որ գլխավորում է «Շանթ դաշինք» կուսակցությունը, ու, ըստ երևույթին, հենց այդ ուժի ցուցակում էլ ներառված կլինի Գեւորգ Փարսյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1579 | 1
Facebook