Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Հարցազրույցներ

Սանոսյանը պարզաբանել է՝ ինչու համայնքային խոշորացման ծրագրում խոսք չկա Տիգրանաշենի մասին

01:18, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
Սանոսյանը պարզաբանել է՝ ինչու համայնքային խոշորացման ծրագրում խոսք չկա Տիգրանաշենի մասին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է համայնքային խոշորացման ծրագրիրը: Նախարարի խոսքի ընթացքում լրագրող Պետրոս Ղազարյանն ընդգծել է. «Խոշորացման ծրագրի հիմնավորման մեջ Տիգրանաշեն համայնքը որևէ փնջում ներառված չէր: Այս կապակցությամբ շատ արձագանքներ տեսա, որ ահա՛, հանձնում եք Տիգրանաշենը»:

Նախարարը նշել է, թե այդ հիմնավորումները սուտ են. «Մենք միավորում ենք համայնքները: Ոչ թե Տիգրանաշենը չկա, այլ Տիգրանաշենը բնակավայրի կարգավիճակ ունի. այն Պարույր Սևակի համայնքի մեջ գտնվող բնակավայր է, դրա համար այնտեղ նշված է Պարույր Սևակ համայնքը»,- պարզաբանել է Սանոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սանոսյանը պարզաբանել է՝ ինչու համայնքային խոշորացման ծրագրում խոսք չկա Տիգրանաշենի մասին
| | |
2738 | 1
Facebook