Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Ֆիզգորոդոկի» բնակիչը ջրադուլ է հայտարարել

00:20, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
«Ֆիզգորոդոկի» բնակիչը ջրադուլ է հայտարարել

Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի («Ֆիզգորոդոկ») բնակիչ Հայկ Հարությունյանը ջրադուլ է հայտարարել, տեղեկացնում է «Ֆիզգորոդոկի» ֆեյսբուքյան էջը:

«20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը այսօրվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ:
     «Քաղաքապետարանը սրբագրում է կառուցապատողի ապօրինությունները և ինդուլգենցիայի թղթեր է բաժանում` հետին թվով օրինականացնելով առանց թույլտվության կառուցված պարիսպը և շինհրապարակը։ Մինչ օրս մեզ չեն տվել Հողային օրենսգրքի 60 հոդվածի մասին տեղեկանքը։ Շինարարությունը կասեցված չէ, չնայած որ քրեական գործը հարուցված է։ Ես պահանջում եմ անհապաղ ձեռնարկել այդ քայլերը»:
     Այս մարդու առողջությանը հասցված վնասի ու թաղամասի բնակիչների բնականոն կյանքի խաթարման համար պատասխանատու են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ոստիկանությունը, Դատախազությունը, այն բոլոր պաշտոնյաները, որոնց հանցավոր անգործությունը հանգեցրել է այս հետևանքներին»,- ասված է հաղորդագրությունում:

Աղբյուրը` «Ֆիզգորոդոկ»
| | |
1086 | 0
Facebook