Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Իրադարձություններ

Արագածոտնում նախատեսվում է համաշխարհային կարգի լեռնադահուկային հանգստավայր կառուցել

02:06, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
Արագածոտնում նախատեսվում է համաշխարհային կարգի լեռնադահուկային հանգստավայր կառուցել

Արագածոտնի մարզում նախատեսվում է համաշխարհային կարգի լեռնադահուկային հանգստավայր կառուցել։ Այս մասին հայտնում է Տուրիզմի հայկական ֆեդերացիան:

Էկոնոմիկայի նախարարության հետ արդեն իսկ ստորագրված փոխըմբռնման հուշագրով հիմնարկեքը տեղի կունենա 2022 թ․ գարնանը։
     «Համալիրը կներառի լեռնադահուկային վերելակներ, ճոպանուղիներ, նոր լանջեր, ուղղահայաց անկումներ, հյուրանոցներ, ռեստորաններ, հյուրատներ, ընտանեկան զբոսայգի և այլ հարմարություններ։ Լեռնադահուկային լանջերը լուսավորված են լինելու նաև գիշերային ժամերին։
     Դահուկավազքի ուղիների ընդհանուր երկարությունը կլինի
     125 կմ։ «Արագաթե» լեռնադահուկային հանգստավայրը կլինի ամենամեծը ամբողջ տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրությունում:

| | |
2330 | 2
Facebook