Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Իրադարձություններ

Մեկնարկել է «Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլը

21:50, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
Մեկնարկել է «Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլը

Սեպտեմբերի 13-ին ՌԴ «Մուլինո» զորավարժարանում մեկնարկել է «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլը: Մարտական կրակով ուղեկցվող գործողություններին հետևել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

«Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլին ներգրավված են Ռուսաստանի Դաշնության Արևմտյան ռազմական օկրուգի միավորումներն ու զորամասերը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: Հայաստանը զորախաղին մասնակցում է տանկային, մոտոհրաձգային և հրթիռահրետանային ստորաբաժանումներից կազմված գումարտակի կազմով: Ուսումնամարտական գործողությունների հիմքում վերջին ռազմական գործողությունների փորձն է, մասնավորապես, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Մշակվել են նաև համատեղ զորքերի գործողությունների նոր տարբերակներ ու մեթոդներ:

«Մուլինո» զորավարժարանը հնարավորություն է ընձեռում կազմակերպել զորավարժություններ` կիրառելով հրաձգային զինատեսակներ, ռազմական տեխնիկա, հրետանային ու ՀՕՊ համակարգեր, ավիացիա, ինչպես նաև Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ:

| | |
1805 | 0
Facebook