Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Իրադարձություններ

Առաջարկվում է պետբյուջեի հաշվին նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքներին ապահովել բուժօգնությամբ

21:36, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
Առաջարկվում է պետբյուջեի հաշվին նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքներին ապահովել բուժօգնությամբ

Վարչապետի աշխատակազմն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի շրջանակներում առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա»,- ասված է հիմնավորման մեջ:

| | |
2706 | 4
Facebook