Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թեհրանը կվերսկսի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

17:42, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
Թեհրանը կվերսկսի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Մոտ ժամանակներս, Իրանի կառավարությունը Վիեննայում կվերսկսի բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հնարավորության սահմաններում կաշխատենք ոչ մի րոպե չհետաձգել այս գործընթացը»,- հայտարարել է նա: Խաթիբզադեի խոսքով, Թեհրանը բանակցությունների մասնակիցներից ակնկալում է իրատեսական մոտեցում: Բացի այդ, իրանական կողմը հրաժարվում է վերցնել իր վրա պարտավորություններ, որոնք դուրս են Գործողությունների համատեղ ծրագրի շրջանակներից:

Հիշեցնենք, որ այս համաձայնագիրը կնքվել էր 2015-ին՝ Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Ծրագրով Իրանը հրաժարվում էր ուրանի հարստացման ծրագրից, իսկ արևմտյան տերությունները վերացնում էին պատժամիջոցները։

Ավելի ուշ Իրանի կողմից որոշակի պայմանավորվածությունների խախտում էր նկատվել: Այս ֆոնին, 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել էր պայմանագրից միակողմանի հեռանալու և հակաիրանական պատժամիջոցներ սահմանելու մասին: Իրանը 2020 թվականին հրաժարվել էր պայմանավորվածություների կատարումից:

6473 | 0
Facebook