Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Իրադարձություններ

«Ծեծված հանձնաժողովականները պատմում էին՝ ինչպես գլուխը խփեցին սեղանին, մազերից բռնեցին ու տարան քվեատուփ». Վ. Ալեքսանյան

15:42, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
«Ծեծված հանձնաժողովականները պատմում էին՝ ինչպես գլուխը խփեցին սեղանին, մազերից բռնեցին ու տարան քվեատուփ». Վ. Ալեքսանյան

«Ընտրակեղծարարության փառահեղ կտավներ են մեզ ցուցադրել դահլիճի այս հատվածում տեղակայված ուժերի առաջնորդները»,- մատնացույց անելով ընդդիմադիր խմբակցություններին՝ ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը: «Ռ. Քոչարյանի՝ առաջին անգամ նախագահ ընտրվելու օրերն էին, ծեծվող հանձնաժողովականները պատմում էին՝ ինչպես մտան, ինչպես գլուխը խփեցին սեղանին, ինչպես մազերից բռնեցին ու տարան քվեատուփ... Պարոն Վարդևանյանը շատ է ասում՝ բռնության կոչ, բռնության սպառնալիք՝ հիշատակելով մուրճը, բայց երբ նրա նախկին պաշտպանյալին հավիրում էինք քաղաքական բանավեճի, ասում էր՝ ի՞նչ բանավեճ, ես դուելի եմ կանչում: Դուելի կանչողի համար մուրճից վախենալը չեմ պատկերացնում»,- հավելեց ՔՊ-ականը:

Հիշեցնենք՝ քննարկվում է ԿԸՀ գործունեության վերաբերյալ հաղորդումը:

| | |
2569 | 0
Facebook