Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Հարցականի տակ է դրվում նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարը». Վ. Դավթյան

15:30, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
«Հարցականի տակ է դրվում նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարը». Վ. Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Ադրբեջանցիների կողմից հայ-իրանական միջպետական ճանապարհին վերահսկողության հաստատումը հարցականի տակ է դնում նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարները: Առանց կայուն ու ապահով տրանսպորտային կապի գոտին չի կարող դրական արդյունք ապահովել՝ ծառայելով նախևառաջ որպես հայ-իրանական տնտեսական հարաբերությունների կարևոր, համակարգաստեղծ օղակ:
     Այս առումով ամենևին պատահական չէ, որ 2018-ի իշխանափոխությունից հետո կառավարության օրակարգում գրեթե բացակայում էր ու առ այսօր շարունակում է բացակայել Մեղրիի ազատ տնտեսական գոտու խնդիրները: Վերջիններս, անշուշտ, առաջացել են դեռ նախքան 2018-ի համահայկական ողբերգությունը: Խոսքը, մասնավորապես, հողատարածքների օտարման գործարքների մասին է: Սակայն դրանց անտեսումը նոր պսևդո-իշխանությունների կողմից ի սկզբանե վկայում էր Իրանի հետ հարաբերությունների սնանկացման միտումների մասին, ինչը լիովին տեղավորվում է թուրք-ադրբեջանական տարածաշրջանային գեոռազմավարության մեջ»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
| | |
899 | 0
Facebook