Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Հարցազրույցներ

«Նախկինների հանդեպ ատելությունն ավելի բարձր դասեցին, քան Հայաստանի պետական շահը». Արտաշես Գեղամյան

14:06, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
«Նախկինների հանդեպ ատելությունն ավելի բարձր դասեցին, քան Հայաստանի պետական շահը». Արտաշես Գեղամյան

«Ազգային ժողովում ունենք քաղաքական երկու բևեռ. մի բևեռն ասում է՝ դուք գող եք, թալանչի եք, մյուսն ասում է՝ դուք հողեր եք ծախել՝ կապիտուլյանտ եք, դավաճան եք: Այդ ամենը բերում է ընդամենը մի արդյունքի՝ էլ ավելի է խորանում հիասթափությունը, հատկապես մտածող, սրտացավ, հայրենասեր հասարակության շրջանում, մյուս կողմից պառակտում է մեր հասարակությանը»,- «Հայելի» ակումբում անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին՝ ասաց նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

«Օդուջրի պես նախ անհրաժեշտ է, որ մեր ազգաբնակչությանը բացատրենք՝ եկել է պահը, որ յուրաքանչյուրը պատասխանատու է իր գործողությունների համար: Մեղքի բաժինն ընկնում է նաև 680 հազար այն ընտրողներին, ովքեր նախորդների հանդեպ ատելությունն ավելի բարձր դասեցին, քան Հայաստանի պետական շահը»,- ասաց Գեղամյանը:

Արտաշես Գեղամյանի ասուլիսը
| | |
1478 | 4
Facebook