Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Միջազգային

«Ե՞րբ եք բացելու Հայաստանի հետ սահմանը». Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին

18:06, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
«Ե՞րբ եք բացելու Հայաստանի հետ սահմանը». Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին

Թուրքիայում գործող ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցադիմում է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ գրավոր պատասխանի պահանջով։ Հարցադիմումի մեջ նշվում է․

«1. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ի՞նչ ուղով եք գնալու։

2. Հայաստանի հետ մեր սահմանը ե՞րբ եք բացելու։

3. Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները ե՞րբ եք սկսելու։

4. Հայաստանի հետ վստահության կապերն ապահովելու համար ի՞նչ քայլեր եք անելու։

5. Ցամաքային և երկաթուղային կապն ապահովելու համար Հայաստանի հետ սկսվե՞լ են շփումներ։

6. Հայաստանի հետ ուղիղ թռիչքներ իրականացնելու նախաձեռնություն ունենալո՞ւ եք»։

| | |
2763 | 1
Facebook