Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

Իրավիճակը բնակիչներին դրդում է անցնել գործողությունների. «Ֆիզգորոդոկ Երևան»

11:42, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
Իրավիճակը բնակիչներին դրդում է անցնել գործողությունների. «Ֆիզգորոդոկ Երևան»

«Ֆիզգորոդոկ Երևան»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հանցավոր և միտումնավոր անգործություն պետական մարմինների կողմից
     Քննչական մարմինը պնդում է, որ ուրբաթ միջնորդություն է ուղարկել քաղաքապետարան՝ աշխատանքը կասեցնելու համար։
     Քաղաքապետարանը պնդում է, որ ոչ մի նման գրություն չի ստացել։
     «Բարեխիղճ» կառուցապատողը շարունակում է քանդել։
     Ու չկա մի մարմին, որ իր խոսքի տերն է ու ի վիճակի է գործել։
     Պահանջում ենք անհապաղ կասեցնել աշխատանքը և պատասխանատվության ենթարկել անգործության մատնված պատասխանատուներին։
     Հակառակ դեպքում, այս իրավիճակը բնակիչներին դրդում է անցնել հանրային ակցիաների և գործողությունների»:

| | |
1423 | 0
Facebook