Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Իրադարձություններ

«Արցախից վերջնականապես ուզում եք հրաժարվել». Ռուստամյանը՝ ՔՊ-ին

11:12, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
«Արցախից վերջնականապես ուզում եք հրաժարվել». Ռուստամյանը՝ ՔՊ-ին

«30-ամյակն ենք նշում Արցախի, էս ցածր մակարդակով երբեք 30-ամյակ չի նշվել, որևէ հոբելյան չի նշվել, էսքանից հետո ուզում եք համոզել, որ Արցախը կարևորո՞ւմ եք: Ողջամիտ կասկած է առաջացել, որ Արցախից վերջնականապես ուզում եք հրաժարվել»,- դիմելով իշխող ուժին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ հանձնաժողովն անվանափոխելու, «Արցախ» բառն ավելացնելու առաջարկը մերժվել էր:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժումը հիմնավորել էր այն դիտարկմամբ, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արդեն զբաղվում է Արցախի հարցերով:

| | |
1681 | 0
Facebook