Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 296 և մահվան 16 նոր դեպք

11:06, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 296 և մահվան 16 նոր դեպք

Սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 146 դեպք, որոնցից 233 105-ն` առողջացած, 5018-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9848 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 616 849 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
     Այսպիսով` երեկ կատարվել է 4178 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 296 նոր դեպք: Ունենք 577 առողջացած, 16 մահվան դեպք:
     Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1175 է:

| | |
913 | 0
Facebook