Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Իրադարձություններ

«ԱԺ ղեկավարն եք, մեր հայրենակիցներին ասելու բան չունե՞ք». Գրիգորյանը՝ Սիմոնյանին

10:36, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
«ԱԺ ղեկավարն եք, մեր հայրենակիցներին ասելու բան չունե՞ք». Գրիգորյանը՝ Սիմոնյանին

«Սյունիքում ստեղծված իրավիճակն անվտանգային մեծ խնդիրներ է պարունակում և, նախևառաջ սա է, որ ԱԺ-ն պետք է այսօր քննարկի: Այսօր էլ մեր հայրենակիցները Կապան-Գորիս ճանապարհով երթևեկում են ու չգիտենք՝ ինչպիսի ռիսկերի առաջ կկանգնեն: Կարո՞ղ եք ասել մեր հայրենակիցներին՝ ինչ է կատարվում այնտեղ, արդյո՞ք ապահով է մեր հայրենակիցների համար այդ ճանապարհով անցնելը»,- դիմելով ԱԺ նախագահին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Զերծ կմնամ, անկեղծ՝ ինֆորմացիայի առումով տիրապետում են նրան, ինչը կա պաշտոնականում»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը:

Ավելի վաղ «Հայաստան» դաշինքն առաջարկել էր ԱԱԾ տնօրենին հրավիրել ԱԺ՝ քննարկելու Սյունիքում ստեղծված իրավիճակը: ԱԺ նախագահն արձագանքել էր, որ հարցը կքննարկեն:

| | |
2817 | 4
Facebook