Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

Կառուցապատողը պատրաստվում է վերացնել քրգործի ապացույցները. «Ֆիզգորոդոկ Երևան»

09:24, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
Կառուցապատողը պատրաստվում է վերացնել քրգործի ապացույցները. «Ֆիզգորոդոկ Երևան»

«Ֆիզգորոդոկ Երևան»-ը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. «Կառուցապատողը պատրաստվում է վերացնել քրեական գործի ապացույցները:
     Հարգելի աջակիցներ և լրագրողներ, ուրբաթ օրը Ալիխանյան 6/1 հասցեում աշխատանքը կանգնեցվեց բնակիչների բողոքների և ոստիկանների միջամտության շնորհիվ, այսօր տարածքում նոր ու ավելի մեծ տեխնիկա է հայտնվել։
     Ակնհայտ է, որ կառուցապատողը մտադիր է շարունակել ապացույցների վերացումը։
     Քննչական մարմինը արդեն միջնորդություն է ներկայացրել շինարարությունը կասեցնելու մասին։
     Քանդման գործողությունները ապօրինի են և դրանք պետք է կանխվեն»:

| | |
1431 | 0
Facebook