Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

Սիմոն Բաբայանն ընտրվել է Փաստաբանների պալատի նախագահ

09:12, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
Սիմոն Բաբայանն ընտրվել է Փաստաբանների պալատի նախագահ

Փաստաբանների պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քվեարկությանը մասնակցած 1111 փաստաբանների 84,3 տոկոս (937) կողմ ձայներով Սիմոն Բաբայանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ և իր լիազորությունները ստանձնելու է 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:
     Շնորհավորում եմ Սիմոն Բաբայանին՝ մաղթելով հաջողություն:
     Լավ փաստաբան, դասախոս, գիտնական և հմուտ ու բարեխիղճ կառավարիչ, այն նվազագույնը, ինչը կարելի է ասել Սիմոն Բաբայան մասնագետի մասին:
     Փաստաբաններն ընտրեցին անկախությունը, միասնականությունը, ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու ուղղությունը:
     Փաստաբանները մերժեցին քանդելու, քաոս ստեղծելու և բամբասանքների ճանապարհը:
     Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանուն անկախության ու միասնականության քվեարկած փաստաբաններին: Մենք ուժեղ ենք միասին:
     Հ.Գ. Փաստաբանների պալատի նախորդող տարիների հետ կապված ամփոփիչ խոսքս կներկայացնեմ 2021թ. հոկտեմբերի 5-ին»:

Աղբյուրը` Արա Զոհրաբյան
| | |
1699 | 0
Facebook