Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Հարցազրույցներ

«Իսկապե՞ս Արարատ Միրզոյանին ասել եք՝ դավաճան, արտասվել եք». լրագրողը՝ Տաթևիկ Հայրապետյանին

01:42, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
«Իսկապե՞ս Արարատ Միրզոյանին ասել եք՝ դավաճան, արտասվել եք». լրագրողը՝ Տաթևիկ Հայրապետյանին

«Իմ քայլի» նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «Առավոտ»-ի եթերում նշել է, որ «փոքր ինչ անիրատեսական է համարում այս փուլում հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հաստատման տեսլականը»:

Նա խոսել է «Իմ քայլի» ներսում իր նախկին թիմակիցների հետ ունեցած տարակարծությունների մասին:

Անդրադառնալով մամուլում հրապարակված այն լուրերին, թե եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ինքը կոշտ արձագանք է տվել Արարատ Միրզոյանին և Փաշինյանին՝ անվանելով նրանց դավաճան և մեղադրելով պատերազմի հրահրման մեջ և պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ «իսկապե՞ս Արարատ Միրզոյանին ասել եք՝ դավաճան, արտասվել եք», Հայրապետյանը եթերի ընթացքում ասել է. «Ես չեմ արտասվել, բայց մենք ունեցել ենք շատ բարդ խոսակցություն մեր թիմի ներսում: Իշխող ուժի մեծ մասը տեղյակ չի եղել 44-օրյա պատերազմի գործընթացներից: Այսինքն, բնական է, որ այդ խոսակցությունները եղել են թիմի ներսում՝ և՛ էմոցիոնալ, և՛ բավականին ոչ հաճելի, իհարկե: Բայց ես դա նորմալ եմ համարում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իսկապե՞ս Արարատ Միրզոյանին ասել եք՝ դավաճան, արտասվել եք». լրագրողը՝ Տաթևիկ Հայրապետյանին
| | |
4846 | 1
Facebook