Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Հանքարդյունաբերողները փորձելու են իրականացնել Ուռուտում հանրային լսումներ». Օլեգ Դուլգարյան

22:42, կիրակի, 12 սեպտեմբերի, 2021 թ.
«Հանքարդյունաբերողները փորձելու են իրականացնել Ուռուտում հանրային լսումներ». Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սեպտմեբերի 24-ին, ժամը 12:00-ին, անտեսելով ուռուտցիների կարծիքը, առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը և կամքը՝ հանքարդյունաբերողները, մասնավորապես՝ «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊ-ն կրկին փորձելու է իրականացնել Ուռուտ բնակավայրում 2021-2024թթ. երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումները։
     Հանրային լսումներ իրականացնելու հերթական փորձը, ենթադրություններ է առաջացնում, որ որոշակի աշխատանքներ են իրականացվել, որոնք հույս են ներշնչում ընկերությանը, որ այս անգամ լսումները կիրականան։
     Ուռուտցիները երկու անգամ արդեն մերժել են լսումները և կազմել համապատասխան արձանագրությունը, առ այն որ Ուռուտցիները դեմ են հանքի և որևէ տեսակի այդ թեմայով լսումներին։
     Ուստի, հայտարարվում է համախմբում ուռուտցիների առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքին ի սատար։
     Այդ օրը ակտիվիստները և շրջակա միջավայրի փորձագետները կլինեն այնտեղ, ուռուտցիների շահերի կողքին։
     Համախմբվեք, միացեք և տարածեք»:

| | |
1024 | 0
Facebook