Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Իրադարձություններ

Երևանում մեքենա է պայթել

21:06, կիրակի, 12 սեպտեմբերի, 2021 թ.
Երևանում մեքենա է պայթել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Բաշինջաղյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «15 կվարտալի կալցևոյի» հարևանությամբ, «Գուավա» առևտրի կենտրոնի դիմաց, Nissan Versa մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է առաջացել, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
     Պայթյունի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքությունը:
     Ըստ նախնական տեղեկության՝ պայթյունը առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնից:

| | |
4460 | 0
Facebook