Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Սյունիքի ՏԻՄ ընտրություններին՝ իրենց թեկնածությունն առաջադրած ուժերը

19:30, կիրակի, 12 սեպտեմբերի, 2021 թ.
Սյունիքի ՏԻՄ ընտրություններին՝ իրենց թեկնածությունն առաջադրած ուժերը

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 18:00-ին ավարտվեց ժամկետը, երբ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող էին գրանցման համար փաստաթղթեր ներկայացնել Սյունիքի մարզն ընդգրկող թիվ 34 և թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներ: Այս մասին հայտնում է «Սյունյանց Երկիրը»:

Խոսքը վերաբերում է Գորիս, Տաթև, Տեղ և Մեղրի խոշորացված համայնքներին, որտեղ 2021 թ. հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ավագանու ընտրություններ համամասնական ընտրակարգով:

Գորիս համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Լազարյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Վլադիմիր Աբունցը), «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը» (ընտրական ցուցակը գլխավորում է Ալվարդ Իսախանյանը) և «Առուշ Առուշանյան» դաշինքը՝ կազմավորված «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների կողմից (ընտրական ցուցակը գլխավորում է Առուշ Առուշանյանը):

Տաթև համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար՝ դիմել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Մաթեւոսյանը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը) և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Սամվել Լալայանը):

Տեղ համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Դավիթ Ղուլունցը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը):

Մեղրի համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Ազատական կուսակցությունը» (ընտրական ցուցակը գլխավորում է Խաչատուր Անդրեասյանը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը), «Հանրապետություն» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Բագրատ Զաքարյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արարատ Թումանյանը):

| | |
2026 | 0
Facebook